Ինձ համար ժամանակն անբաժանելի երկարություն է, որ ձգվում է այնքան, որքան ես զգում եմ: Մարդիկ հորինեցին օրացույցներ, ժամանակը բաժանեցին րոպեների, ժամերի, օրերի, տարիների: Մարդիկ որոշեցին տոնել ժամանակի` իրենց սահմանած բաժանումները, որ տարի կոչեցին: Թվում էր, թե ավարտվեց ևս մեկ տարի, որ ուղիղ 365 օրով մեծացրեց ինձ, ուղիղ 365 օրով մոտեցրեց դեպի անվերջություն: Ո՞վ կմտածեր, որ տարին ճանապարհելիս շտապել էի: Ուր էլ թե շտապելիս միշտ այսպես սխալվեի: Վերքեր շնչող սիրտս ծաղկել է, սպիների փոխարեն երջանկություն է հորդում երակներիցս, արյունս ջերմություն է զարկում: Աչքերս զարմացած են. նրանք այլևս արցունք չեն խոսում: Շրթունքներս ապշած են. նրանք այժմ ժպիտ են կազմում: Մատներս… նրանք այժմ այլ մատներ են բռնում: Գրիչս այժմ թեթև է սահում, այն այժմ ջերմություն է տալիս տողերին, այն այլևս հուսահատություն չի շնչում: Իսկ արևը… Այն գիտի, թե ինչու է այսպես սիրելի շողում հենց հիմա, երբ իր տեղն ամպերի հետևում է: Արևը միշտ իմացել է, թե երբ շողա իմ կյանքում: Շնորհակալ եմ… Երբ երկար, շատ երկար ժամանակ տխրում ես, անպայման վարձատրվում ես երկար, շատ երկար սպասված ուրախությամբ: Այժմ հասկացել եմ դա: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի վաղը. այսօր ես վարձատրվում եմ իմ բաժին երջանկությամբ: Ես արժանի եմ դրան, որովհետև երկար, շատ երկար եմ հիվանդ եղել: Իսկ երջանկությունն այնպես անսպասելիորեն այցի եկավ, նա այնպես մոտ էր, այնպես հասանելի, այն միայն իր ժամին էր սպասում: Եվ այժմ չգիտեմ` խենթանա՞մ ուրախությունից, թե լուռ վայելեմ հոգուս ծաղկունքը: Սիրամուտ է հոգումս: Սիրտս ջարդել է կողպեքները բոլոր, բացել է դռներն ու երջանկություն է խմում, անհագորեն… Նա երկար, շատ երկար է ծարավ եղել, նա գրեթե մահացած էր: Շնորհակալ եմ… Ես զգում եմ, որ նոր էջ է բացվում, որի առաջին բառերն արդեն գրվել են: Ես դեռ չգիտեմ, թե քանի պարբերություն, քանի տառասխալ, քանի բացականչական ու բազմակետ կդրվի, ես միայն ցանկանում եմ, որ վերջակետերը հասկանան, որ նրանք իմ կյանքում ցանկալի նշաններ չեն: Ես ցանկանում եմ բազմապատկել այս էջը, նրանից մի գեղեցիկ պատմություն ստեղծել: Ցանկանում եմ հավատալ, որ հրաշքներ ինքներս ենք ստեղծում, ինքներս են կյանքը վերածում հրաշքի: Ամենքս էլ երջանիկ լինելու իրավունք ու հնարավորություն ունենք: Ամենքս էլ մի օր կանգ կառնենք ու կմտածենք. «Ես երջանիկ եմ…»
Եվ թող գալիք
տարին
մեզ
ամենալավն
ու
բարին
բերի:
Եվ
ցանկանում
եմ
հավատալ,
որ
գալիք
տարին
ինչ-որ խորհրդավոր
ու
գեղեցիկ
բան
կբերի
իր
հետ:
Ասում
են`
երազանքները
նյութականանում
են,
եթե
շատ
ես
մտածում
դրանց
մասին:
Ես
սովորել
եմ
երազանքներին
հավատալ,
թող
դրանք
կոչվեն
ցանկություններ:
Ես
սովորել
եմ
համընդհանուր
շահը
վեր
դասել
իմ
շահից,
քանի
որ
չեմ
կարող
երջանիկ
լինել,
երբ
մարդիկ
շուրջս
տխուր
են:
Ամանորին
երազանքներ
են
պահում,
ես
էլ
չեմ
ուզում
հետ
մնալ…
Ցանկանում եմ, որ մարդիկ սկսեն շատ ժպտալ, թեկուզ ժպտալու առիթները քիչ են, իսկ երբեմն բնավ չկան:
Ցանկանում եմ, որ մարդիկ հանդարտվեն, որ բնությանը հանգիստ թողնեն, որ հասկանան, որ իրենք չեն այս մոլորակի տերն ու տիրակալը:
Ցանկանում եմ, որ չարությունը մահանա, շատ դաժան ձևով ոչնչանա: Հավատում եմ, որ մեր փոքրիկ, բայց ուժեղ մոլորակը կուլ տա ողջ չարիքը, որ ապրում է այստեղ:
Ցանկանում եմ, որ մարդիկ դադարեն պատերազմել ավելորդ տարածքի, բնության բարիքների և այլնի համար:
Ցանկանում եմ, որ մանկատները դատարկվեն, որ ոչ մի ծնողի մտքով անգամ չանցնի, թե իր երեխան կարող է մեծանալ առանց նրա:
Ցանկանում եմ, որ գողություններ, սպանություններ չլինեն: Ցանկանում եմ այլևս չլսել ավտովթարների մասին:
Ցանկանում եմ, որ վերանա բռնությունը, նախանձը, խանդը, խորամանկությունը:
Ցանկանում եմ, որ ամեն կարծրատիպ վերանա, վերանա քաղաքականությունը, վերանան սահմանները, դեսպանատները. աշխարհը դառնա մի մեծ համերաշխ դրախտավայր, որտեղ մարդիկ շնորհակալություն կհայտնեն ապրած ամեն օրվա համար:
Ցանկանում եմ, որ կենդանիներին հանգիստ թողնեն, չորսան, չտանջեն, չծաղրեն:
Ցանկանում եմ այլևս երբեք չտեսնել երեխաների չարացած հայացքներ` պատրաստ ամեն ինչի:
Ցանկանում եմ լավ երգեր գրվեն, լավ ֆիլմեր նկարահանվեն, լավ գրքեր գրվեն:
Ցանկանում եմ, որ մարդիկ սիրեն միմյանց:
Ցանկանում եմ դադարել մտածել ու վախենալ, որ Աստված չզայրանա ու մի նոր ջրհեղեղ չուղարկի, որպեսզի մաքրի իր մոլորակը:
Մարդիկ, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է: Քանի դեռ կանք մենք, որ ուզում ենք ինչ-որ բան փոխել, աշխարհը կփրկվի: Ինչու՞ չենք բարի: Ինչու՞ չենք կարող երջանիկ լինել ու բավարարվել այն ամենով, ինչ բնությունն է մեզ շնորհել: Աշխարհն ի սկզբանե մաքուր էր…
Ցանկանում եմ, որ նոր տարին մեզ բարություն ու սեր բերի, ծերերին` հույս, մեծերին` ուժ, երիտասարդներին` նպատակներ, փոքրերին` անհոգություն, կենդանիներին` ազատություն, բնությանը` հանգստություն: Թող մեր սրտերը գտնեն այն, ինչ փնտրում են: Եթե սիրում եք` պայքարեք ձեր սիրո համար, եթե միայնակ եք` մի հուսահատվեք, ձեր ժամանակն էլ կգա, եթե ընտանիք ունեք` հավատարիմ մնացեք ձեր կողակիցներին, եթե հարազատ եք կորցրել` մի վհատվեք, կյանքը շարունակվում է, եթե մայր եք` հանդուրժող եղեք, եթե հայր եք` ջերմություն տվեք ձեր ընտանիքին, եթե սովորում եք` գնահատեք ձեզ տրվող գիտելիքը, եթե սովորեցնում եք` արդար եղեք, եթե ղեկավար եք` մտածեք` արդյո՞ք ձեր աշխատողները երջանիկ են, եթե ենթակա եք` սիրեք ձեր գործը, եթե ստեղծագործում եք` անկեղծ եղեք, եթե դատում եք` սկսեք ձեզնից,
եթե սխալվել եք` ժամանակ ունեք ուղղվելու, եթե դավաճանվել եք` ներեք, բայց մի մոռացեք, եթե դավաճանել եք` ապաշխարեք, եթե ցանկանում եք երջանիկ լինել` եղեք:
Թող շնորհավոր լինի բոլորիս նոր տարին, թող այն պտղաբեր լինի:
Ամբոխը գունավորվեց, տեսա՞ր: Նայի՜ր, տե՜ս… Նկատու՞մ ես… Թե՞ ինձ թվաց, թե՞ ես այնքան ուժեղ կամեցա, որ մի պահ իսկապես տեսա, որ գորշության մեջ ինչ-որ գույն փայլեց, փոքրիկ-փոքրիկ ծնվեց, մարելու աստիճան պսպղաց, ապա մեծացավ, նկատելի դարձավ, ջերմացրեց: Գուցե ոչինչ էլ չկա՞, պարզապես ես անչափ ուժեղ կամեցա… Այդպես հաճախ պատահում է, երբ մի բան շատ ես ուզում, այնքան շատ, որ սկսում ես այն տեսնել, թեև այն իրականում գոյություն չունի, դեռ չկա, գուցե չլինի:
Ասում էի, որ ուզածս քիչ բան է, բայց ժամանակի հետ հասկանում եմ, որ ուզածս գրեթե անհնարին բան է: Բոլորն են ուզում այն, ինչ ես եմ փնտրում, սակայն քչերին է հերթ հասնում: Հերթի ոչ սկիզբն է երևում, ոչ էլ վերջը, պարզապես երբեմն հերթում կանգնածները հոգնում են սպասելիս, բռնում են միմյանց ձեռքն ու լքում անծայր հերթը, որ գուցե գոյություն էլ չունի: Կբռնե՞ս ձեռքս… Եթե չես ցանկանում, ես կհասկանամ, պարզապես մտածեցի, որ գուցե դու էլ ես հոգնել…
Ամեն դեպքում ես փորձում եմ չկորցնել հույսս, որ ինչ-որ մեկը, գուցե հենց դու, կբռնես ձեռքս ու ինձ հեռու կտանես այս հիմար գորշ ամբոխից: Քո ձեռքին մի քանի գույն կա, ներկի՜ր ամբոխը, մի՜ վախեցիր… Ես նրանից մեկն եմ, ներիր…