Ես աշխատում եմ...

Ինձ ասում են` կյանքս հունի մեջ է ընկել, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ, ես ստացա այն, ինչին ձգտում էի, ինչին արժանի էի: Եվ դա իսկապես այդպես է: Այժմ ես գրեթե երջանիկ մարդ եմ` առավոտյան արթնանում եմ և հաճույքով անջատում զարթուցիչի ձայնը: Գրկում եմ բարձս, ապա շրջվում, սկզբից բացում մի աչքս, ապա` մյուսը, ձեռքերով փակում  դեմքս ու ծածկվում վերմակով: Սակայն հետո հիշում եմ, որ պետք է պատրաստվեմ. աշխատանքի եմ: Բոբիկ գնում եմ խոհանոց, նայում պատուհանից, ապա մրսած վերադառնում անկողին: Կրկին ծածկվում եմ, ընտելանում անկողնուս ջերմությանը, գրկում սառած ուսերս ու ժպտում: Ես պիտի շտապեմ, որովհետև երկար եմ պատրաստվում: Բացում եմ զգեստապահարանս ու մի քանի րոպե անշարժ կանգնում հագուստներիս առջև, նայում եմ, նայում, որոշում, մտափոխվում, հագնվում-հանում-հագնվում, նյարդայնանում, պտտվում հայելու առջև, հարցնում մայրիկիս խորհուրդն ու անում հակառակը: Իսկ հետո սկսում եմ դիմահարդարվել: Շատ եմ սիրում ամենօրյա արարողակարգը, դրանից մեծ հաճույք եմ զգում. երբեք տհաճությամբ չեմ հարդարվել: Եթե այդպես է եղել, ապա ընդհանրապես չեմ դիմահարդարվել: Բարձրակրունկ կոշիկներս ինձ վստահություն են հաղորդում. ես արդեն մեծ եմ, ես աշխատանքի եմ գնում: Երբ բակ եմ դուրս գալիս և բարևում հարևան տատիկներին ու պապիկներին` հպարտ եմ, որովհետև նրանք գիտեն` Մարին աշխատանքի է գնում: Երթուղայինում նույնպես հպարտ եմ, մի-փոքր լուրջշատ լուրջԿանգառում տղամարդիկ հետաքրքրված հայացքներ են նետում, իսկ ոմանք էլ հաճոյախոսություն են անում` ես ավելի եմ հպարտանում: Ու հանկարծ հիշում եմ տաքուկ անկողինս, կարոտում եմԵրթուղայինի վարորդներն արդեն ճանաչում են ինձ` դրանից ես նույնպես հպարտ եմ: Վերջապես հասնում եմ աշխատավայր, բարևում պահակներին, որոնք նույնպես ինձ արդեն ճանաչում են, բարձրանում եմ սենյակս, միացնում համակարգիչն ու հայտարարում աշխատանքային օրն սկսվածԵս սիրում եմ աշխատանքս, այժմ ես գրեթե երջանիկ մարդ եմ

Tags:

Share:

4 մեկնաբանություն

  1. Ինչ հարազատ խոսքեր են "հարցնում եմ մայրիկիս խորհուրդն ու անում հակառակը"... բայց միևնույնն է ամեն անգամ նորից հարցնում :D

    ReplyDelete
  2. inch sirunes nkaragrel))♡

    ReplyDelete