Գրկելով

Շրջվեցի ու տեսա, որ ոչ ոք չկա… Անցյալում միշտ մեկը կար, ում մասին կհիշեի ու կզգայի, որ կարևոր չէ, թե ուր է նա և ինչ է անում. նա կա: Իսկ հիմա՞... Իսկ ես հիմա ի՞նչ անեմ...


Ես կնայեմ թախիծ խոսող աչքերիս, ձեռքս կտանեմ սառն արտացոլանքիս ու կմաքրեմ ապակու արցունքները... Սեփական այտերիս դիպչելու համարձակություն չունեմ: Այնքան երկար ժամանակ դրանց չեն դիպչել, չեն համբուրել այնպես, ինչպես սիրող մարդն է համբուրում: Համբույրների առատությունից հոգնած` ես համբույր եմ փնտրում, սերերի մեջ փնտրում եմ իմը, սակայն շրջվում եմ ու տեսնում, որ ոչ ոք չկա: Մի կտոր հորինվածք, մի քիչ հույս, մի բուռ երազանք ու մի քանի տոննա հիասթափություն: Երկիրը պետք է որ ցած ընկներ իմ հիասթափության ահռելի կշռից:


Ես կժպտամ` ցավացող շրթունքներս մի կերպ ձգելով, կսաստեմ սրտիս կսկիծն ու առաջ կգնամ: Սեփական երջանկությանս ես դեռ չեմ հանդիպել:





Ես կգնամ իմ երազանքը փնտրելու, ես կհասնեմ նրան ու գրկելով...

Tags:

Share:

0 մեկնաբանություն