Կրկին
գարուն
է,
ևս
մի
ցուրտ
ձմեռ
ճանապարհեցինք
ու
այս
անգամ
այն
ավելի
արագ
անցավ:
Շատերս
չենք
էլ
հիշում,
թե
ինչպես
էինք
հոգնում
ծանր
վերարկուներից
ու
երազում
գարնանային
թեթև
հագուստների
մասին:
Շատ
եմ
սիրում
գարունը,
որովհետև
այն
միշտ
ինչ-որ նոր ու թարմ բան է բերում
իր
հետ:
Անցյալ
տարի
այս
ժամանակ
ես
դեռ
երջանիկ
էի:
Սիրածս
մարդու
հետ
էի,
թեև
ամեն
օր
վիճում
էինք,
սակայն
խենթի
պես
սիրում
էինք
իրար
ու
մեր
մանկական
վեճերից
հետո
ավելի
ու
ավելի
էինք
կապվում
միմյանց:
Անցյալ
տարի
այս
ժամանակից
մեկ
ամիս
անց
ես
ինքնասպանության
փորձ
էի
կատարում:
Հիշում
եմ`
Մոնումենտում
էի,
նստած
նստարանին`
արտասվում
էի.
կյանքումս
առաջին
անգամ
արտասվում
էի`
առանց
ամաչելու:
Մարդիկ
կողքովս
անցնում
էին,
տղաները
մոտենում
էին,
հարցնում,
թե
ինչ
է
եղել:
Իսկ
ես
ասում
էի
և
խնդրում
ինձ
հանգիստ
թողնել:
Նրանցից
մեկը,
ինձնից
փոքր
մի
երիտասարդ,
հանգիստ
չթողեց
և
հետ
պահեց
անիմաստ
քայլից,
որ
պատրաստվում
էի
անել:
Նույն
օրն
իմ
աշխատանքային
առաջին
օրն
էր.
աշխատանքի
էի
ընդունվել
անգլիական
սրճարանում
որպես
թարգմանիչ-մատուցողուհի:
Բայց
երբ
հասկացա,
որ
ուտելիքների
անունները
թարգմանելն
այնքան
էլ
խոստումնալից
չէ,
աշխատելուցս
երկրորդ
շաբաթից
դուրս
եկա:
Հետաքրքիր
է,
որ
եթե
ինձ
հիմա
առաջարկեին
նման
աշխատանք,
կվիրավորվեի,
իսկ
ընդամենը
մի
տարի
առաջ
ես
հատուկ
համազգեստ
էի
հագնում
և
բլոկնոտը
ձեռքիս
սիրալիր
մոտենում
անգլիացի
ու
ամերիկացի
հաճախորդներին
ու
ասում
"Hello, what would you like?" Երևի ինքնագնահատականս է բարձրացել,
չգիտեմ:
Անցյալ
տարի
այս
ժամանակից
երկու
ամիս
հետո
մինչև
տարվա
վերջ
ես
մշտական
դեպրեսսիայի
մեջ
էի
և
ապրելու
ցանկություն
չունեի:
Մտածում
էի`
առանց
նրա
չեմ
կարող
ապրել,
իմաստ
չունի:
Այնքան
բանի
միջով
եմ
անցել,
այնքան
անգամ
նվաստացել,
կոտրվել,
ընկել,
նորից
վեր
կացել
ու
գնացել
դեպի
իմ
երազած
երազանքը.
սերը...
Աստված
իմ,
չկար
այդպիսի
օր,
որ
չարտասվեի:
Բայց
հետո
հանկարծ
նույն
երջանկությունը
կրկին
հայտնվեց
իմ
կյանքում.
«Ուրեմն
լսիր
ինձ.
մենք
միասին
ենք
ու
թքած,
թե
հետո
ինչ
կլինի»:
Մի
ամիս
անց
ես
իմ
ձեռքերով
փշրեցի
երկար
սպասված
երջանկությունս,
որովհետև
հասկացա,
որ
այն
հիվանդ
է,
որ
ոչ
այլ
ինչ
է,
քան
պայքար...
Պայքար
վերջինը
թողնելու
համար...
Ու
բուժվեցի.
գրելով:
Անցյալ
տարի
այս
ժամանակ
ես
և
երջանիկ
էի,
և
դժբախտ:
Իսկ
այս
տարի,
թեկուզ
անցյալ
տարին
մնում
է
ինձ
հետ,
ես
սկսում
եմ
հերթական
գարունը
մաքրված
սրտով,
որ
թեև
սպիոտ
է,
բայց
լավանում
է
ինքն
իրեն:
Ինձ
բժիշկներ
պետք
չեն,
որովհետև
մարդու
լավագույն
բժիշկն
ինքն
է:
Ես
սպասում
եմ
իմ
բաժին
երջանկությանը,
որին,
ինձ
թվում
է,
արժանի
եմ:
Գուցե
ոչ,
ամենևին
էլ
արժանի
չեմ,
որովհետև
երբեմն
վատ
բաներ
եմ
անում,
բայց
ոչ
չարությամբ,
ոչ
դիտավորությամբ,
պարզապես
իմ
սիրտը
սպիոտ
է,
իսկ
դա
ունենում
է
իր
հետևանքները:
Ես
սովոր
եմ
ամեն
օր
արտասվելուս,
որքան
շատ
եմ
փոխվել
ես...
Սովորել
եմ
մարդկանց
բացասական
արձագանքներին,
որ
ամեն
օր
ստանում
եմ,
թեև
ամեն
անգամ
սիրտս
ճմլվում
է:
Բոլորին
թվում
է,
թե
ես
գռեհիկ
եմ,
անսիրտ,
սանձարձակ,
բայց
միայն
ես
գիտեմ,
թե
որքան
անպաշտպան
եմ,
որքան
խոցելի
ու
միամիտ...
Իսկ
մարդկանց
չարությունը
կործանում
է
ինձ...
Իմ ձեռքերն իմն են: Դրանք ինձ են տրվել հենց այնպես: Դրանցով կարող եմ շոշափել, շոյել, զգալ: Ոտքերս նույնպես իմն են: Դրանք էլ տրվել են քայլելու, վազելու, պարզապես իրենց տակ հողը զգալու համար: Իսկ ականջներս նույնպես հենց այնպես իմն են: Դրանցով էլ լսում եմ ամենատարբեր ձայներ. հաճելի, գեղեցիկ, ժպտացնող: Աչքերս նույնպես տրվել էին տեսնելու համար, սակայն ես չեմ տեսնում: Ես կույր եմ: Ծնվածս օրվանից եմ կույր: Չգիտեմ` ինչն ավելի լավ կլիներ. եթե երբևէ տեսնեի և ապա կուրացած լինեի՞, թե՞ եթե հենց սկզբից էլ կույր լինեի: Կույր: Դա ես եմ: Ծնվածս օրվանից: Կույր:
Դա այն է, երբ աչքերդ բաց, թե փակ, տեսնում ես նույն բանը. մթություն: Դա այն է, երբ լսողությունդ ու հոտառությունդ կրկնակի լարված են աշխատում: Դա այն է, երբ մոտեցող մարդուն ավելի շուտ ես զգում, քան տեսնողները: Կուրություն: Դա այն է, երբ փողոցում միշտ անծանոթ աղմուկ է, իսկ շուրջբոլորդ խղճահարության և անտարբերության հոտից խեղդվում ես: Կուրություն: Դա անիմաստ ակնոցներն են, որոնք ստիպված ես կրել, որովհետև բաց աչքերով կարող ես վախեցնել մյուսներին: Այն մյուսներին, որ խղճում են քեզ, որովհետև իրենց նման չես. դու հաշմանդամ ես: Կուրությունը մի կնիք է, որ, անկախ նրանից, թե ով ես դու, մնալու է քո վրա մինչև կյանքիդ վերջ: Իմ երկրում չկան հաշմանդամների համար նախատեսված հարմարություններ: Միակ օգնականներս ձեռքերս, լսողությունս ու հոտառությունս են, որովհետև այստեղ Եվրոպան ու Ամերիկան չի, որտեղ ընդունված է ուղղորդող շուն պահելը: Աֆրիկայում կույրերը չտեսնող սևամորթներն են: Չնայած չգիտեմ, թե ինչ է սևամորթ կամ սպիտակամորթ լինելը, բայց զգում եմ այդ տարբերությունը: Սպիտակամորթներից սառնության ու մաքրության հոտ է գալիս: Նրանց քիչ եմ զգացել, բայց ամեն անգամ սպիտակամորթի հանդիպելիս մարմնովս դող է անցել: Չգիտեմ, թե որն է պատճառը. երևի թե նրանք ավելի խղճահարությամբ են նայել ինձ:
Կույրերն էլ են տեսնում գույներ: Ամեն գույն իր ջերմությունն ունի: Դեղինը, օրինակ, սառն է, իսկ նարնջագույնից թարմության բույր է փչում: Կանաչը խոնավ է` թարմ սառը խոտի նման, իսկ սպիտակն` անծայրածիր, ինչպես ծովը: Կարմիրը տաքացնում է, ինչպես խարույկը, իսկ սևն ամենահարազատ գույնն է, որովհետև այն միշտ ինձ հետ է: Հագուստի գույնից է կախված տրամադրությունս: Իմ սիրած գույնը կապույտն է, որովհետև այն հանգիստ է, ինչպես այն երաժշտությունը, որ լսում եմ: Լռությունն իմ ամենասիրելի երգն է: Բոլորը չեն կարող այն լսել. լռությունը լսելու համար այնքան լռություն է պետք: Իսկ ծովի լռությունը… Ալիքներն այնքան գեղեցիկ են լռում. նրանք պարելով են լռում, իսկ երբ բախվում են իրար, մեղմ հառաչում են:
Ես չգիտեի, թե ինչ է ծովը, թե ինչ բան է գույնը, չգիտեի շատ ու շատ բաներ: Քույրս է եղել ուսուցիչս: Նա շատ բան սովորեցեց ինձ: Հիշում եմ, երբ միասին գնում էինք ծովի մոտ, նստում տաք ավազին, իսկ նա նկարագրում էր, թե ինչ է անում ծովը: Երբեմն նա ինձ շուկա էր տանում, որտեղ վաճառվում էին ամենատարբեր մրգեր: Եվ քանի որ մայրս այնտեղ էր աշխատում, մեզ բոլորը ճանաչում էին: Հերթով ցույց էր տալիս բոլոր մրգերը, վերցնում էի դրանք, շոշափում, հոտոտում, երբեմն էլ, եթե վաճառողը թույլ էր տալիս, համտեսում էի: Մրգեր շատ եմ սիրում: Դրանք գունավոր են ու թարմ: Եվ համեղ: Սիրում եմ ծառերը: Դրանց տակ ինձ միշտ պաշտպանված եմ զգում: Սիրում եմ նստել ծառի տակ, ձեռքերով հենվել հողին, խաղալ դրա հետ, ձեռքերս մտցնել հողի մեջ և զգալ այնտեղի կյանքը: Որդեր, մրջյուններ, տարբեր միջատներ: Դրանք սկսում են բարձրանալ ձեռքովս, իսկ ես զգում եմ դա: Թեկուզ չեմ տեսնում: Սիրում եմ գետը: Երբեմն մայրս լվացք անելու գնալիս ինձ էլ էր տանում իր հետ գետի մոտ: Գետն այնպես բարձր է աղմկում, այն միշտ շտապում է: Ձեռքս մտցնում եմ գետի մեջ և զգում դրա արագ ընթացքը: Դրա սառը շիթերը հարվածում են ինձ, իսկ ես ծիծաղում եմ, որովհետև հասկանում եմ, որ մեջս կյանք կա, եթե զգում եմ այդ հարվածները: Սիրում եմ պարել, պտտվել ինչ-որ գեղեցիկ երաժշտության տակ: Ես սիրում եմ ինձ շրջապատող ամեն ինչը, քանի որ կարողանում եմ զգալ, շոշափել, պատկերացնել:
Ես ունեմ մի սև մթություն, որ կարող եմ գունավորել այնպես, ինչպես կցանկանամ: Ես ունեմ մի բուռ գույն, մի բուռ բույր ու մի բուռ զգացմունք: Ու թեկուզ կույր եմ, ունեմ մի բուռ աշխարհ, որ միայն ես կարող եմ տեսնել: Իմ աշխարհը բոլորին պարտադրված աշխարհը չէ. այն միայն իմն է և իմ սև մթությանը, որ կարող եմ գունավորել իմ մի բուռ գույնով, մի բուռ բույրով ու մի բուռ զգացմունքով:
Տարիքի
հետ
հասկանում
ես,
որ
գեղեցիկ
չես:
Երևի
ինձնից
շատ
ոչ
մի
մանուկ
իր
մայրիկին
չի
հարցրել`
մամ
ես
սիրուն
ե՞մ…
Իսկ
ես
միշտ
ստանում
էի
նույն
պատասխանը`
իհարկե…
Հայելին
ինչ
ոչինչ
չէր
ասում
այնքան
ժամանակ,
մինչև ուրիշ աղջիկներին նայելիս սովորեցի համեմատել: Ես հասկացա, որ գեղեցիկ չեմ: Սարսափելի ոչինչ չկա, բայց ուրախանալու առիթ էլ չկա: Ամեն աղջիկ էլ ցանկանում է գեղեցիկ լինել: Բայց բոլորին չի տրվում դա: Ինձ էլ չի տրվել: Ես արդեն համակերպվել եմ և զուր ջանքեր չեմ գործադրում գեղեցիկ երևալու համար, որովհետև գեղեցիկ մարդն ամեն ձևի էլ գեղեցիկ է: Պարզապես դադարել եմ ջանքեր գործադրելուց, պարզապես այնպիսին
եմ,
ինչպիսին
կամ:
Մի
օր
ժպտում
եմ,
մի
օր
տխրում,
մի
օր
չեմ
մտածում
այն
մասին,
որ
գեղեցիկ
չեմ,
մի
օր
էլ
մտածում
եմ,
հատկապես
այն
ժամանակ,
երբ
ինձնից
հենց
գեղեցիկ
լինելն
է
պահանջվում:
Ինչ
արած,
ես
գեղեցիկ
չեմ
և
փակ
են
բոլոր
ուղիներն
այնտեղ,
որտեղ
դա
են
պահանջում:
Ես
համակերպվել
եմ,
բայց
կոկորդում
հարազատ
կծիկն
է,
իսկ
մի
քիչ
ներքև
անծանոթ
ծանրություն
է,
որ
խանգարում
է
շնչել:
Իսկ
այսօր
նրա
գեղեցկությունը
ապշեցրեց
ինձ:
Չեմ
կարող
նկարագրել,
թե
ինչ
զգացի,
երբ
տեսա
նրան:
Նա
հենց
այնպիսին
էր,
ինչպիսին
ես
էի
պատկերացնում
տղամարդու
գեղեցկությունը
նկարագրելիս:
Նա
կարծես
այս
աշխարհից
չլիներ,
նրա
հայացքը
անցնում
էր
իմ
միջով,
իսկ
ես
ցանկանում
էի
ստուգել`
արդյոք
այն
իմ
նկարագրածներից
էր,
թե
ոչ:
Նրան
տեսա
մոտ
տաս
րոպե,
բայց
հետո
մի
քանի
ժամ
չէի
կարողանում
վերադառնալ
իրականություն:
Նա
կոչվող
երևույթը
պարալիզացրել
էր
ինձ,
սովորական
արագ
քայլվածքս
վերացել
էր.
քայլում
էի
շատ
դանդաղ:
Իսկ
նրա
գեղեցկությունը
մտքիցս
դուրս
չէր
գալիս:
Ես
նրա
պես
գեղեցիկ
չեմ:
Նրա
հանդարտությունը,
մի-փոքր տարօրինակությունը,
որ
բազմաթիվ
մտքերի
տեղիք
էր
տալիս:
Եվ
մեկ
ու
կես
վայրկյանանոց
հայացքը,
որ
ուղղվեց
ինձ,
զինաթափեց
ամբողջովին:
Ես
սիրահարված
չեմ,
ո՛չ,
պարզապես
ես
տեսա
մեկին,
ով
իմ
հերոսներից
էր:
Ես
պատկերացրել
եմ
նրա
գեղեցկությունը,
այն
գեղեցկությունը,
որ
ինձ
չի
տրվել:
Փոխարենը
հնարավորություն
է
տրվել
գրելու
այդ
գեղեցկության
մասին`
ընդամենը
որպես
վկա,
երջանիկ
վկա…
Նա
գեղեցիկ
էր…