2 3 Mari Love : Ինչ է սերը
Մտքեր

Ինչ է սերը

By Tuesday, April 03, 2012


-Իսկ ի՞նչ է սերը:
-Սերն այն է, երբ մարդուն սիրում ես անկախ ամեն ինչից, ամեն րոպե նա մտքիդ է, իսկ երբ լսում ես ձայնը, թվում է, թե աշխարհը քոնն է: Երբ մարդուն անսահման կարոտում ես և ուզում ես, որ նա երջանիկ լինի: Երբ վախենում ես մտածել երջանկության մասին, որովհետև երբեմն հավատդ չի գալիս, որ քեզ բաժին է հասել այսչափ երջանկություն: Վախենում ես, որ գուցե մի քանի հոգու երջանկություն միանգամից քեզ է բաժին հասել: Հետո հասկանում ես, որ եթե այդպես լինել, ապա հազարավոր մարդիկ էին զրկված լինելու իրենց երջանկության չափաբաժնից, որովհետև երջանկությունդ սահմաններ չի ճանաչում: Սերն այն է, երբ հավատում ես նրան, առանց որևէ կասկածի ու հարցերի, երբ վստահում ես ու պատրաստ ես աշխարհի ծայրը հասնել նրա հետ, նրա համար: Երբ պատրաստ ես անգամ կյանքդ զոհաբերել հանուն այդ մարդու և փոխարենը ոչինչ-ոչինչ չակնկալել: Սերն այն է, երբ պատկերացնում ես, թե ինչպես եք միասին մեծանալու, պատկերացնում ես ձեզ հինգ, տաս, քսան, քառասուն տարի հետո, պատկերացնում ես ձեր երեխաներին, պատկերացում ես, թե ինչպես եք միասին ծերանալու ու երազում, որ մահանաք նույն օրը, որպեսզի միմյանց ցավ չպատճառեք: Սերն այն է, երբ հավատում ես, որ սերդ այնքան մեծ է, որ դուք իրոք նույն օրը կմահանաք. այլ կերպ լինել չի կարող: Սերն այն է, ինչ քեզ ավելի լավն է դարձնում, քեզ երազանքներ ու հույսեր է տալիս, քեզ ուժ է տալիս հաղթահարել կյանքի դժվարություններն ու լավատես լինել: Սերն այն է, որ քեզ ցույց է տալիս, թե հանուն ինչի արժե ապրել: Սերն այն է, ինչ ես զգում եմ քո հանդեպ ու չեմ հավատում, որ այն երբևէ կմարի: Այո, մենք կունենանք դժվարություններ, մենք կվիճենք, կկռվենք, կորոշենք բաժանվել, սակայն ինչ-որ ուժեղ ու անհաղթահարելի բան մեզ միշտ միմյանց մոտ կբերի, ինչպես հիմա է բերում: Գուցե դու ինձ միամիտ կոչես, սակայն թույլ տուր ինձ երազել ու հավատալ, որ իմ սերն այնպիսին կմնա, ինչպիսին հիմա է` ինձ ուժ տվող ու լավը դարձնող: Թույլ տուր հանդգնել ու հավատալ, որ ոչինչ ի զորու չի լինի փոխել իմ սերն ու այն փոխակերպել որևէ այլ զգացմունքի: Ես սիրում եմ քեզ այսօր, սիրել եմ երեկ ու կսիրեմ վաղը, մի ամիս հետո, մի տարի ու անգամ մի կյանք հետո…

Նույն թեմայի մեջ

2 մեկնաբանություն

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete