Մտորումներ անձնական


Արդյո՞ք կա բառերի ճաղերից ազատվելու հնարավորություն, արդյո՞ք գիտնականները չեն ուզում հորինել մի այնպիսի դեղ, որ միառժամանակ կսպանի բոլոր մտքերը, կսառեցնի զգացմունքները: Ինչու՞ չի կարելի նորից ծնվել ու հիշելով նախկինում արած սխալները` ապրել ճիշտ ու հանգիստ: Չգնալ այնտեղ, որտեղ մեզ հիասթափություն է սպասվում, չհանդիպել այն մարդկանց, ում չենք կարողանալու մոռանալ, չասել այնպիսի բաներ, որոնք ցավ են պատճառելու թե մեզ, թե մյուսներին: Ախ, երազում եմ մոռանալ այնքան բան, չհիշել, չմտածել, ու անկեղծորեն հասկանալ, որ ուղեղս անսխալական է աշխատում, իսկ սիրտս սայթաքող է, հաշմանդամ է, վնասում է ինձ: Դժվար է համաձայնության բերել ուղեղդ ու սիրտս. մեկնումեկը միշտ դավաճանում է: Ախ եթե կարողանայինք կանխատեսել մեր արարքների հետևանքները, եթե կարողանայինք հայտնվել մեր խոսքերի հասցեատերերի կաշվի մեջ, եթե կարողանայինք մի-փոքր ավելին հասկանալ, հասկանալուց էլ` ճիշտ գործել: Ամենադժվարը ինքդ քեզ հասկանալն է. դա ինձ մոտ այնքան էլ լավ չի ստացվում…

Tags:

Share:

2 մեկնաբանություն

  1. AnonymousMay 06, 2012

    I'ts amazing reaal :D ..... Bravooo

    ReplyDelete
  2. vonc vor yes grac linem(((

    ReplyDelete