Հետ արի, Մարի…


Վերում ի՞նչ է որոշված ինձ համար: Իմ սերն ինձ հերիք կանի՞ մինչև ի մահ: Իմ մահն ինձ հանգստություն կբերի՞: Իմ մոխրից ի՞նչ բառեր կգրվեն ժամանակի ավազներին: Մի բան կստացվի՞, եթե մահանամ հենց այսօր, հենց հիմա: Բարև, մահ, գիտե՞ս` ես քեզ սպասում եմ այնքան, որքան մյուսները սպասում են ու հավատում, որ կյանքում իսկապես, լավագույն պահերը պահված են ամենավերջում: Ես չեմ հավատում: Հավատալ: Փոխվել է ամենը, էլ ինչու՞ չփոխվի հավատալը, չմեռնի, չմոխարա իմ սիրո մեջ: Եթե հավաքեմ բոլոր սերերս ու մի ապուր պատրաստեմ, ըմպեմ ու սպասեմ, վերքերս կլավանա՞ն, կապաքինվե՞մ այս հիմար կյանքից: Գուցե խոսքերս անիմաստ են, հուզախառն, բայց զգում եմ` էլ այնպիսին չեմ, ինչպիսին սիրում էի ինձ տառերիս մեջ: Գուցե մի այլանդակ ու խոշտանգված մարդ էի, բայց երբ ձեռքս էի առնում գրիչս, մեջս աստված էր ծնվում, իսկ հիմա… Խորշում եմ մտքերիս անիմաստությունից: Չեմ ուզում այսպես մահանալ, վախենում եմ… Գրիչս այլևս չի փրկում ինձ, որովհետև… Ի կյանքե փրկված եմ: Կարոտ եմ այն ձեռքերիս, որ տողեր էին գրում ու վերածնվում, կարոտ եմ այն հոգուս, որ լավագույն ավարտի էր սպասվում: Լավագույն ավարտն եկել է, լավագույն տողերը գրվել են, լավագույն հույզերը` զգացվել ու մահացել: Այժմ միայնակ եմ անցյալիս հիշողությունների ու երբեմնի աստվածացված բառերիս հետ: Ես նախկին ինձ եմ ուզում, նախկին տողադարձներս եմ կարոտել, նախկին, նախկին… Հետ արի, Մարի…

Tags:

Share:

0 մեկնաբանություն