Ես
մի արատավոր սովորություն ունեի. հույսս երբեք չէի կորցնում: Դա իմ մեծագույն և կարծես
անուղղելի սովորությունն էր: Կենցաղային մակարդակով տհաճ ձևի չէի կորցնում հույսս,
որ մի օր հանդիպելու եմ այն միակին, ով ընդունելու է իմ պես զզվելի ու անտանելի մեկին:
Թե որ արժանիքիս համար, ինքս էլ չգիտեի: Ոչ երևելի արտաքին ունեի, ոչ բարձր սոցիալական
դիրք, ոչ էլ առավել ևս այնպիսի ներքին հատկանիշներ, որոնք կստիպեին աչք փակել նախորդ
երկուսի բացակայության վրա: Բայց ես շարունակում էի հույս փայփայել: Վերջին երկու դեպքը
մի-փոքր սասանեցին ինքնավստահությունս, սակայն ոչինչ, կարծես, չէր փոխվելու, թեև պետք
է, որ: